armenpress.am: «Թալիբան» ահաբեկչական շարժումը կոչ է արել տուն վերադառնալ այն աֆղաններին, որոնք միջազգային օդանավակայանում կուտակվել են թալիբների հանդեպ վախի պատճառով և ցանկանում են լքել երկիրը:
Այս մասին Քաբուլում կայացած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:
«Օդանավակայանում գտնվող ընտանիքները չեն տուժի, եթե տուն վերադառնան: Մենք ոչ ոքի չենք հետապնդի»,- նշել է Մուջահիդը: