Աֆղանստանում ՌԴ դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան»-ի համակարգողի հետ, կքննարկի դեսպանատան անվտանգության հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան» շարժման համակարգողի հետ՝ ռուսական դեսպանատան անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելու։

«Կառավարական զորքերն արդեն լքել են մեզ», – այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։

Քաբուլովը միաժամանակ պնդել է, թե Ռուսաստանը չի շտապի թալիբների իշխանությունը ճանաչելու հարցում։ «Ամեն բան կախված է նրանց գործողություններից, մենք ուշադրությամբ կհետևենք նոր իշխանությունների քայլերին, և կանենք համապատասխան հետևություններ», – ասել է նախագահ Պուտինի հատուկ հանձնակատարը։

Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, «Թալիբան» շարժումը 2003 թվականին ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով