ՔՊ-ն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին:

Իր ելույթում պատգամավորը նշեց, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի այս հանձնաժողովն օրենսդրական և խորհրդարանական վերահսկողության դաշտում լուրջ աշխատանք է իրականացրել:

«Կան բազմաթիվ կիսատ մնացած օրենսդրական նախագծեր, գաղափարներ, որոնք նախ պետք է ավարտենք, ինչպես նաև սկսենք ու իրագործենք, քննարկենք բազմաթիվ նոր նախագծեր, որոնք պետք է միտված լինեն մեր բնակչության բարեկեցության բարձրացմանը, մեր պետության ֆինանսական կայունության ամրապնդմանը, ֆինանսական համակարգի և ֆինանսական շուկաների հետագա կայուն զարգացմանը և այլ կարևոր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը»,- ասաց Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ հանձնաժողովի հիմնական գործընկերները պետք է լինեն ոչ միայն կառավարությունն ու ԿԲ-ն, այլև առևտրային բանկերը, վարկային  կազմակերպությունները, սպառողները և այլ սուբյեկտներ, որոնք առնչվում են ոլորտին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով