Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 10-ին, ժամը 15։25-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի՝ «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։19-ին։ Այրվել է 1,5 հա բուսածածկույթ և Մյասնիկյան 57/3 հասցեում գտնվող չբնակեցված տան տանիքի փայտե ծածկը՝ մասամբ։