Մանվել Գրիգորյանի ոտքերը 70-90 %-ով դարձել են անզգա․ պաշտպանական կողմը միջնորդում է փոխել խափանման միջոցը |pastinfo.am|

pastinfo.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա է․ նա անվասայլակով բերվեց դատարան, եւ բժիշկները նրան թթվածնային սարք միացրին։

Դատարան ժամանեց նաեւ Մանվել Գրիգորյանի բժիշկը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի պաշտպանները միջնորդել էին նիստը քննել դռնփակ՝ պատճառաբանելով, որ գործի ողջ նյութերն ուսումնասիրելով՝ եկել են այն եզրակացության, որ դրանում առկա տեղեկությունների հրապարակումը չի բխում պետության շահերից։ Մեղադրող կողմն առարկել էր նշված միջնորդության դեմ՝ պնդելով, որ քրեական գործն իր ողջ ծավալով չի կարող փաստել, որ քրեական գործում ապացույց հանդիսացող տեղեկությունները պարունակում են ռազական գաղտնիք: Դատարանը մերժել էր ներկայացված միջնորդությունը։

Նախորդ դատական նիստին հանվել էր նաեւ Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանի փախանման միջոց կալանավորումը անհապաղ վերացնելու մասին։ Պաշտպաններից Լեւոն Մնացականյանը թվարկելով Առողջապահության նախարարության հունիսի 11-ի հրամանով կազմակերպված կոնսիլումի արդյունքում ախտորոշված մի շարք հիվանդություններ՝ նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ գնահատվել է վիճակի վատթարացում․ «Մանվել Գրիգիորյանի ոտքերը ուռած են, հոսանքի լարմամբ ախտորոշվել է, որ 70-90 տոկոս դարձել են անզգա, եւ ՀՀ լավագույն բժիշկները չեն կարողանում վիճակը բարելավել։

Նրա մոտ ախտորոշվել է նաեւ հուզական, մտավոր անկայունություն, շարժումների արգելակում, անտարբերություն, ինչը հանգեցրել է սթրեսային խանգարման»։
Պաշտպանի խոսքով՝ թե Նաիրի բկ-ն եւ թե Գրիգոր Լուսավորիչ բկ-ն, հաշվի առնելով Գրիգորյանի ծանր վիճակը, գտել են, որ անհրաժեշտություն կա, որ նա 24-ժամյա ռեժիմով ունենա երկու խնամակալ՝ հարազատների հերթափոխի առկայությամբ, ինչը ՔԿՀ պետի կողմից մերժվել է։

Պաշտպանի պնդմամբ՝ Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք նրա կյանքին վտանգ են սպառնում։

Լեւոն Մնացականյանն ընդգծեց, որ եթե անգամ դատարանը գտնի, որ առկա պայմաններում կալանավորման հիմքեր ամեն դեպքում կան, ապա իրենք միջնորդում են 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել նրան։

Պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ խնդրեց դատարանին բավարարել միջնորդությունը՝ թույլատրելով, որ քիչ թե շատ առողջությունը կորցրած իրենց պաշտպանյալի հետ կարողանան գոնե պաշտպանության իրավունքը իրացնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով