tert.am: Աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով վերջին մի քանի օրերի ընթացքում Հունաստանում 586 հրդեհ է բռնկվել, ինչի մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է korrespondent.net-ը:
«Վերջին օրերը մեր երկրի համար ամենադժվար օրերից էին վերջին տասնամյակների ընթացքում: Մենք ամբողջ ուժով պայքարել և շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մենք բախվել ենք աննախադեպ չափերի բնական աղետի. մի քանի օրվա ընթացքում 586 հրդեհ է բռնկվել Հունաստանի բոլոր շրջաններում: Աննախադեպ շոգի ու երկար ամիսների երաշտի պատճառով առաջացած հրդեհներն այժմ շատ դժվար են մարվում», – ասել է կառավարության ղեկավարը:
Միաժամանակ, Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են Հունաստանին հրդեհի դեմ պայքարում, և ներողություն խնդրել հրդեհների հետևանքով իրենց տներն ու ունեցվածքը կորցրած համաքաղաքացիներից: