Հրազդան քաղաքում օգոստոսի 10-ին վթարային ջրանջատում կիրականացվի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ի ժամը 07.00-15.00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների, Րաֆֆու, Կոստանյան, Չարենցի փողոցների և Բանավան թաղամասի ջրամատակարարումը:

Այս մասին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ հավելելով, որ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով