Մանվել Գրիգորյանի կալանքը չի փոխվի․ դատարանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժեց |factor.am|

factor.am։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերսկսվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որը 1 ժամով ընդհատվել էր և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարան ներկայացրեցին իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու և 10 մլն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ նրա ոտքերը 50-70 տոկոսով դարձել են անզգա։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մնացականյան Մարտիրոսյանը հրապարակեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ամբողջությամբ մերժելով այն։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով