Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետը համագործակցության կոչ է արել Աֆղանստանին սահմանակից երկրներին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը դիմել է Աֆղանստանին սահմանակից երկրներին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել օգոստոսի 7-ին The Times պարբերականում հրապարակված հոդվածում:

«Պատերազմի շարունակումը չի բխում Աֆղանստանին սահմանակից երկրների շահերից: Նրանցից շատերն արդեն միլիոնավոր փախստականների են ընդունել, ու ևս մի քանի միլիոնը կլքեն Աֆղանստանը, եթե չհաջողվի կայունացնել վիճակն այնտեղ: Այդ դեպքում ահաբեկչության սպառնալիքի աճը անխուսափելի է, քանի որ ծայրահեղականները կօգտվեն առաջացած վակուումից: Կարող ենք թույլ չտալ դա, եթե աշխատենք միասին», – գրել է Քարթերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով