hetq.am: Այսօր երեկոյան Երևան-Արարատ մայրուղում ոստիկանության աշխատակիցները իրականացում էին ուժեղացված ծառայություն՝ ստուգում էին Երևան մտնող ու դուրս եկող մեքենաների բեռնախցիկները:
Փորձեցինք ոստիկանության աշխատակիներից պարզել, թե ինչ է կատարվում: Նրանցից մեկը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
Մեքենաները ստուգում էին նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնք նշեցին, որ իրենք ևս ոստիկաններ են:
Ոստիկաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրականացնում են ուժեղացված ծառայություն: Հարցին, թե ի՞նչ են փնտրում նրանք, ոստիկանը պատասխանեց, որ մեկնաբանություն տալ չի կարող և ուղղորդեց դիմել ոստիկանության լրատվական ծառայություն:
«Հետք»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Էդգար Ջանոյանը նշեց, որ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Առավել մանրամասն hetq.am-ում