ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքում է |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքի մարզում է։ Նրա հետ Սյունիքում է նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։

«Սյունիքը Հայաստանի իմ սիրած վայրերից մեկն է, քանիցս եղել եմ այստեղ և այս ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ցանկացա հենց այստեղ անցկացնել։ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում այցելել մեր գործընկեր «Բասեն» հյուրանոց՝ Հասմիկին և միասին գեղեցիկ ճամբարային արշավ կանցկացնենք», – USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է դեսպանը։

Ջոն Ալելոնն էլ նշում է, որ առաջին անգամ է Սյունիքում՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այստեղ շատ ծրագրեր է իրականացնում․ – «Սա նշանակում է, որ ես շատ անգամներ առիթ կունենամ վերադառնալ Սյունիքի մարզ։ Այստեղ շատ գեղեցիկ վայրեր կան»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով