tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է ներգրավված լինել երկրում անտառների զանգվածների հրկիզմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Միլասում բռնկված հրդեհի գործով մեկ մարդ է ձերբակալվել: Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները»,-ասել է Էրդողանը Մարմարիս քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: