Սերգեյ Շոյգուն և Շերալիզ Միրզոն քննարկել են Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալիզ Միրզոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տաջիկա-աֆղանական սահմանային իրավիճակը և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում իրավիճակի սրման հետ կապված հարցերը», – ասել են գերատեսչությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով