tert.am: Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանքից ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկվել է, և դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը: Կալանքը փոխարինվել է գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը»,-մանրամասնել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ խափանման միջոցի փոփոխության համար հիմք է հանդիսացել վարույթն իրականացնող մարմինների հետ Ավետյանի համագործակցությունը՝ հանցագործության բացահայտման նպատակով խոստովանական ցուցմունք տալը: