ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։
Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ պարոն Յի Գանգի, Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաուս Կնոտի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ։ Հանդիպումների ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։
Միջազգային հաշվարկների բանկի տարեկան ժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ և ներկայացուցիչներ։