Ուկրաինան Թուրքիայից ստացել է առաջին «Բայրաքթար» անօդաչուն |tert.am|

tert.am: Ուկրաինան ստացել է Թուրքիայում արտադրված Bayraktar TB2 անօդաչու սարքի առաջին համալիրը: Այս մասին ասվում է Ուկրաինայի ՊՆ թվիթերյան էջում:

«Ռազմածովային ուժերի համար նախատեսված Bayraktar TB2 առաջին անօդաչու հարձակողական համալիրը առաքվել է Ուկրաինա: Մենք իրականացնում ենք համալիրի վերջնական փորձարկումները բազային վայրում: Մենք կստանանք Սև և Ազովի ծովերի ափամերձ և ջրային տարածքների արդյունավետ դիտարկման և քողարկման հնարավորություն, բարձր ճշգրտության զենքով հակառակորդի ջրային և ցամաքային թիրախներին խոցելու հնարավորություն», -ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով