tert.am: Արմատական «Թալիբան» շարժումը քաղաքական համաձայնության գալուց հետո համաձայն է դադարեցնել մարտերը Աֆղանստանում: Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանում կրակի դադարեցումը հնարավոր է միայն քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության գալուց հետո:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին այսօր հայտարարել է Դուբայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Ըստ նրա, միջաֆղանական բանակցությունները տեղի են ունենում Դոհայի համաձայնագրի հիման վրա, համաձայն որի՝ նախ պետք է համաձայնեցնել հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը, ապա սկսվեն բանակցությունները հրադադարի մասին: