Ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց պարեկային ծառայության գործունեության նպատակը |armenpress.am|

armenpress.am: Պարեկային ծառայության գործունեության նպատակը առաջին հերթին հասարակական կարգի անվտանգության ապահովումն է, ճանապարհային անվտանգության ապահովումն է, հանսագործությունների կանխումը, նախականխումը, բացահայտումն է, ինչպես նաև հանցագործությունների և վարչական իրավախախտումների բացահայտումն է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Նախկինում ոստիկանությունը կատարում էր այդ բոլոր գործառույթները տարբեր ծառայությունների միջոցով, մասնավորապես` Ճանապարհային ոստիկանության, Պարեկապահակային ծառայության, նաև որոշակի առումով տեղամասային տեսուչների»,- ասաց Ֆիդանյանը:

Ոստիկանապետի տեղակալը նշեց, որ օպերատիվ կառավարման կենտրոն մեկ օրվա ընթացքում ստացվել է 354 ահազանգ, որոնք տարբեր իրավախախտումների և հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ են եղել:

Ոստիկանության պարեկային ծառայությունը հուլիսի 7-ից սկսել է իր աշխատանքը: 700 վերապատրաստված պարեկային ծառայողներ առաջին անգամ դուրս են եկել Երևանի փողոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով