Ճապոնիայում սողանքից զոհվել է առնվազն 4 մարդ, կան տասնյակ ահնհետ կորածներ |azatutyun.am|

azatutyun.am: Ճապոնիայում Շիզուոկայի վարչական շրջանի Ատամի ավանում հորդառատ անձրևների առաջացրած սողանքի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 24 բնակիչ համարվում է անհետ կորած:

Տեղակալ մամուլի համաձայն, անձրևներից զատ սողանքի առաջացմանը նպաստել են բնակելի թաղամասի կառուցման ընթացքում արձանագրված կոպիտ խախտումները, մասնավորապես, շենքերի հիմքերում ոչ պիտանի նյութերի օգտագործումը:

Ատամիում բնակվում 37 հազար մարդ: Սողանքից ավերվել է 130 տուն և շինություն: Բնակիչներից շատերը պահանջում են հետաքննել վթարի հանգամանքները:

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքը: Մինչդեռ, ենթադրվում է, որ առաջիկա օրերին անձրևները չեն դադարի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով