Շիրակի մարզի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով լուծել ոռոգման հարցը |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզի Ազատան  և Բենիամին  գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։

Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ նախորդ շաբաթ  նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր  հարցի լուծման խոստումից հետո:

«Անցած շաբաթ էլ ոտքի էինք ելել, խոստումները չկատարեցին՝ ջուր չկա: Այսօր Ազատան վայրկյանում ընդամենը 200 լիտր ջուր է մտնում, այն դեպքում, երբ 1,2-1,5 խորանարդ մետրն է բավարար այս սեզոնին, որպեսզի բաշխեն ժողովրդին, ծայրամասերում էլ ջուր հասնի»,- նշեց  գյուղացիներից մեկը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով