2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Զարթոնք» կուսակցության դիմումը՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 27․06․2021թ․ N 183 – Ն և 184 – Ա որոշումները և ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։