Կանադայում ռեկորդային շոգի հետևանքով մահացածների թիվը հասնում է մոտ 500-ի․ օդի ջերմաստիճանը հասել է +50 աստիճանի |tert.am|

tert.am: Կանադայում ռեկորդային շոգի հետևանքով մահացածների թիվը հասնում է հարյուրների: Միայն Բրիտանական Կոլումբիա նահանգում վերջին 5 օրում շոգից մահացել է 486 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ կամ առողջական խնդիրներ ունեցողներ են եղել, հայտնում է BBC լրատվականը:

Նշվում է, որ Բրիտանական Կոլումբիա նահանգում օդի ջերմաստիճանը հասել է ընդհուպ +50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։ Մասնավորապես, նահանգի Լիթթոն քաղաքում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ +49,6 աստիճան։ Նահանգապետը նշել է, որ ամենաշոգ շաբաթն է եղել։ Մինչ այդ նահանգում ջերմաստիճանը չի անցել +45 աստիճանը։

Հայտնի է, որ նահանգում բնակիչների մեծ մասը տանն օդափոխիչ սարքեր չունեն, քանի որ ամառներն այստեղ համեմատաբար զով են լինում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով