Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ոռոգման ջրի խնդրով փակել են Երևան- Գյումրի ճանապարհը |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են  Երևան- Գյումրի ճանապարհի Բենիամին գյուղի հատվածում՝ պահանջելով իշխանություններից անհապաղ լուծել ոռոգման խնդիրը: Տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը։ Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի պակասի պատճառով մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։

Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը նշեց, որ սա առաջին տարին չէ, որ գյուղացին երաշտի ժամանակ ոռոգման խնդիր է ունենում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով