lragir.am։ Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մնում է նույնը, այս դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Եվ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ որևէ ռազմական լուծում այս հակամարտությանը չկա, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվելու:
Երկրորդը, մենք նպաստում ենք Մինսկի խմբի գործունեությանը նաև քաղաքական հարթությունում: Եվ մեր դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել: Մենք այս դիքրքրոշումը հայտնել ենք բազմիցս, որևէ պատճառ չկա անհանգստանալու, թե Եվրամիությունն իր դիրքորոշումը փոխում է: Մենք մեր դիրքորոշումը չենք փոխել, վստահեք մեզ»,- ասաց Սվիտալսկին: