«Ազատ հայրենիք» դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը չի վիճարկում ընտրությունների արդյունքները

«Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը, ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության:

Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Պահպանողական» կուսակցության կենտրոնական խորհուրդը: 

Նաև նշվում է, որ այսու «Պահպանողական» կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին: 

Պահպանողական կուսակցությունը ստեղծված նոր իրավիճակում մշտապես բաց է ՀՀ քաղաքական միավորների հետ համագործակցության՝ պետության համար արդյունավետ զարգացումներ և նոր ազգային օրակարգ գեներացնելու նպատակով:

Ավելի վաղ «Ազատ հայրենիք» դաշինքը առանձին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով