«Վերելք» կուսակցությունը ԿԸՀ-ին դիմել է պաշտոնական գրությամբ։
«Հարգելի պարոն Մուկուչյան,
Օգտվելով ՀՀ ԱԺ 2021 թ․-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընթացքը տեսախցիկներով վերահսկման համար նախատեսված ծրագրից՝ «Վերելք» կուսացկությունը վեր է հանել տեղամասի տեսանելիության ապահովման վերաբերյալ խախտումներ։
Համաձայն ԿԸՀ հրապարակած ընտրատեղամասերի ցանկի և բոլոր ընտրատեղամասերը տեսախցիկով ապահովելու հայտարարությանը՝ թվով ընդհանուր 2008 ընտրատեղամաս, հայտարարում ենք, որ թվով 634 ընտրատեղամասում տեսախցիկներով վերահսկման ապահովումը պատշաճ կերպով իրականացված չէ։
Վերոնշյալ հանգամանքը, ըստ մեզ, կարող է էական ազդեցություն ունենալ ՀՀ ԱԺ 2021 թ․-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությւոնների վերջարդյունքների վրա։
Խնդրում ենք ձեզ տալ համապատասխան պարզաբանումներ տեսախցիկների բացակայության վերաբերյալ։
Կարևոր ենք համարում փաստել, որ Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպ, նույնպես ապահոված չի եղել տեսախցիկով»,-ասված է գրության մեջ։