Այս գործը «կարվել է» ինձ վրա, փուչիկի պես պայթելու է, իմ ձերբակալությունը ունի միմիայն քաղաքական երանգ. Արմեն Չարչյան |tert.am|

tert.am: Ինձ մեկուկես օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Ես շատ երախտապարտ եմ և շնորհակալ բոլոր ընկերներին, բարեկամներին, ծանոթներին և անծանոթներին, որոնք համացանցում, անձնական զանգերի միջոցով իրենց զորակցությունը հայտնեցին ինձ այս ապօրինի, ոչ մարդկային գործընթացի կապակցությամբ: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը:

«Ես բնավ չեմ ուզում անդրադարձ կատարել հարցի իրավական կողմին, ես ունեմ ասելու երկու բան. բացարձակապես անընդունելի եմ համարում այն մեղադրանքի կասկածը, որ առաջադրվել է ինձ, քանի որ ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին և որևէ զանցանք, օրենքի խախտում ես երբեք չեմ կատարել իմ գործողություններով, հետևապես՝ այդ գործը, որ «կարվել է», իր մեջ նյութ չի պարունակում, այդ գործը փուչիկ է, որը պայթելու է»,- ասաց Արմեն Չարչյանը:

Նա նշեց, որ իր ձերբակալությունն ունի բացառապես քաղաքական երանգ և կախված է իր քաղաքական դիրքորոշումից: Չարչյանն ընդգծեց, որ շնորհակալ է քրեաիրավական համակարգի բոլոր աշխատակիցներին, քանի որ բոլորի կողմից եղել է անձնապես արտահայտված հարգալից վերաբերմունք, շատերը անձամբ ճանաչել են նրան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով