tert.am: Կնիքը տարել եմ տուն. այսօր Երևանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Հովակիմյանը հաստատեց, որ տարածված տեղեկությունները ճիշտ են:
«Տուն եմ տարել այն պատճառով, որ չհրկիզվող պահարանը լավ չէր փակվում, բոլորի ներկայությամբ կնքել ենք պահարանը, ստորագրել ենք ու արդեն պահել ենք ինձ մոտ, չէր կարող պահարանում մնար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվում էր տեղեկություն, թե Կարինե Հովակիմյանը, լինելով ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, կնիքը տուն է տարել: