tert.am: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն նկատվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին Երևանից հայտնել է ռուս սենատոր Վադիմ Դենգինը, որը մասնակցում է քվեարկության դիտարկումներին:
«Ընտրություններին հետևում եմ Երևանում, մարդիկ բավականին ակտիվորեն գալիս են քվեարկելու, ընտրատեղամասերում ներկայացված են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, քաղաքացիներին հասանելի է թեկնածուների մասին տեղեկությունը»,- ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով` «ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն գրանցվել»: