Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու համար հունիսի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա – Նանսենի փողոց – Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ երթևեկելի գոտի` ըստ կից ներկայացված սխեմայի: