«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարթակ և խոսափող է տեղադրել Երևանի տարբեր հատվածներում

Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը տեղադրել է հարթակ և խոսափող Երևան քաղաքի տարբեր հատվածներում:

Ինչպես տեղեկացրին ՔՈ ՍԴԿ-ից, քաղաքացիներին հնարավորություն է տրվել կարդալ կուսակցության նախընտրական ծրագիրը, ուղղել հարցեր և խոսել մտահոգող խնդիրներից:

«Կուսակցության անդամները այնուհետև կպատասխանեն հարցերին ուղիղ եթերում: Հիմա, երբ լրահոսը ողողված է քաղաքական գործիչների հայտարարություններով, քաղաքացու խոսքը բացակայում է: Մենք որոշեցինք ՔՈ խոսափողը տրամադրել քաղաքացուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով