tert.am: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ուրբաթ ժամանել է Դոնեցկի մարզի` Կիևի կողմից վերահսկվող տարածք: Այս մասին հայտնում է մարզային պետական վարչակազմի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցով գտնվում է Ուկրաինայում, որտեղ հանդիպումներ է անցկացնում ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջափարովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել են Դոնեցկի մարզ», – ասված է հաղորդագրության մեջ: