Առաջարկվում է վերանայել աշխատող երեխաների տարիքային շեմն ու աշխատանքային ժամերը |armtimes.com|

armtimes.com: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատող երեխաների տարիքային շեմի ու աշխատանքային ժամերի վերանայմանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն՝ պարտադիր կրթության համար նախատեսված ժամերից դուրս։

Ներկայիս կարգավորումներով՝ աշխատող են համարվում նաև մինչև 14 տարեկան երեխաները, ինչը հակասում է Եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների դրույթներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով