Հայ զինծառայողները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են, չեն գերեվարվել. ՊՆ |armtimes.com|

armtimes.com: Այն տղաները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են՝ բոլորը ողջ առողջ են եւ այդ միջադեպի արդյունքում մենք գերի չունենք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանական գերատեսչությունից նշեցին, որ նրանք բոլորը վերադարձել են եւ գերեվարվելու մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որտեղ վերջիններս զենքի սպառնալիքով հայ զինծառայողներին իջեցնում են դիրքերից: Երեկ ՊՆ-ն հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին եւ ծառայողական քննություն է նշանակվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով