armenpress.am: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախից հրավիրված փորձագետները:
Այս մասին հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Անվտանգության միջավայրը միասնական է, և հաշվի առնելով այդ հանգամանքը, անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն, և մենք կարողանանք ֆիքսել այդ սպառնալիքները, և հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար»,- ասաց Գրիգորյանը:
Նա ասուլիսի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել մի փաստաթուղթ, որը կլինի ճկուն և կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: