Հայկական կողմը իր պահանջներն է ներկայացրել․ ադրբեջանցիները հրամանի են սպասում, ըստ ՊՆ-ի՝ ամենայն հավանականությամբ՝ որ հետ քաշվեն |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել։ Ասվել է, որ որևէ մետր տարածք չեն պատրաստում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր: Այդ մասին առավոտյան հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանցիներն այս պահին իրենց վերադասի հրամանին են սպասում, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ որպեսզի, ամենայն հավանականությամբ, հետ քաշվեն նախորդ օրերին առաջացած տարածքներից:

Թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները, ովքեր են մասնակցել, Պաշտպանության նախարարությունից չեն հայտնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով