Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ․ Վազգեն Մանուկյանը ՀՓՇ խորհրդի անդամներին նիստի է հրավիրել

Վազգեն Մանուկյանի գրառումը Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:

Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի:

Հարգանքով՝

Վազգեն Մանուկյան»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով