Երեկ երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք համայնքներ վնասներ են կրել

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ եղել է մարզի Գեղանիստ, Գետափ, Նոր Կյանք համայնքներում, ծանոթացել իրավիճակին։

Մարզպետը խոսել է համայնքների ներկակայցուցիչների հետ, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները։

Նշենք, որ այս պահի դրությամբ վերը նշված համայնքներից զատ, համայնքային հանձնաժողովները մարզպետարանի պատասխանատուների հետ աշխատում են մարզի մի շարք համայնքերում ևս։

Աշխատանքների ավարտից հետո մարզպետարանում վնասների ուսումնասիրությունների մասին արձանագրությունները կամբողջացվեն և կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով