Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար:
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել»,- գրել է նա և կցել տեսանյութ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է:
Ի պատասխան՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է: