Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական բազան հարձակման է ենթարկվել անհայտ ինքնաթիռի կողմից |tert.am|

tert.am: Անհայտ ինքնաթիռը ռմբակոծել է Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում գտնվող Թուրքիայի զինված ուժերի բազան: Վերջին ամիսներին թուրքական զորքերը և, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակի զինյալները հարձակողական գործողություն էին իրականացնում այս նահանգի Այն Իսսա քաղաքի մատույցներում Միացյալ Նահանգների հովանավորությամբ գործող Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի դեմ: Այս մասին գրում է EADaily լրատվականը` հղում տալով Fars գործակալությանը:

Արաբական RT հեռուստաալիքը, հղում տալով քրդական Hawar լրատվական ծառայության հրապարակած զեկույցին, հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան «անհայտ ինքնաթիռը» հարվածել է Այն Իսսայի մատույցներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով