tert.am: ՆԱՏՕ-ն հինգշաբթի սկսել է իր զորքերի կազմակերպված և համակարգված դուրսբերումն Աֆղանստանից, որտեղ նրանք մասնակցում էին «Վճռական աջակցություն» գործողություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի աղբյուրին:
«Դաշինքն առաջնահերթ նշանակություն է տալիս մեր զինվորների և սպաների լիակատար անվտանգության ապահովմանը զորքերի դուրսբերման գործընթացում, որի մասին որոշումը կայացվել է դաշինքի բոլոր մասնակիցների կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ներկա պահին ՆԱՏՕ-ի զորակազմն Աֆղանստանում կազմում է ավելի քան 10 000 մարդ, դաշինքը մտադիր է ավարտել դրանց դուսբերումը սեպտեմբերին: