2021 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունն ու նշում, որ փոփոխությունը կատարվում է լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով