tert.am: Ես վստահ եմ, որ Սյունիքի մարզում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ իշխանություններն այս պայմաններում Սյունիքում ձայների մեծամասնություն ստանալու հնարավորություն ունե՞ն։
Հարցին՝ եթե մարդիկ Կառավարությունից օբյեկտիվ դժգոհություններ չունենային, արդյո՞ք ինչ-որ ուժերի դրդմամբ դուրս կգային փողոց և այդպես կդիմավորեին Նիկոլ Փաշինյանին, Արմեն Խաչատրյանն արձագանքեց, թե չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ Կառավարությունից կամ իշխող թիմից դժգոհություններ չլինեն։