tert.am: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել, նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև մայիսի 15-ի օրվա ավարտը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով գերատեսչության կողմից հրապարակված հայտարարությանը:
Ապրիլի 23-ին Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել անհեթեթ պատրվակով Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի 3 աշխատակցի «անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու» վերաբերյալ: