Մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ապրիլի 17-ին և 18-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ապրիլի 17-ին Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի, իսկ ապրիլի 18-ին՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1500-ից ավելի խախտում։

Ըստ աղբյուրի՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 40 ավտոմեքենա, հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով շահագործվող՝ 2, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 22, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 14, թաղանթապատված դիմապակիով՝ 7 մեքենա։

«Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով