«Գազել»-ում օրեր առաջ տեղի ունեցած սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին, ժամը 9:30-ին Արտաշատի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գարեգին Բ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով:

ՀՀ ոստիկանությունից նշեցին, որ տվյալ անձն այն նույն մարդն է, ով ապրիլի 14-ին Երևանում Պարոնյան-Լեո խաճմերուկում թիվ 54 երթուղին սպասարկող «Գազել»-ում սպանություն էր կատարել:

«Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գարեգին Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին»,- նշում են ոստիկանությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով