Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արման Բաբաջանյանը։
«Դեմ է քվեարկել նաև մի քանի սերբ: Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել:
Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում 8-րդ կետի՝ գերիների վերադարձի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է:
P.S. Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությունը վերապահել են Ռուսաստանին»,- գրել է Բաբաջանյանը: