Պուտինը Լիբանանի վարչապետի հետ քննարկել Է երկրի ինքնիշխանությանն աջակցելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  Կրեմլի մամուլի ծառայությունը: «Կայացել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանի նախագահը Սաադ Հարիրիին եւ Լիբանանի բոլոր մուսուլմաններին շնորհավորել Է սուրբ Ռամադան ամսվա սկսվելու առթիվ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Ռուսական կողմից հաստատվել Է սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Լիբանանի ինքնիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Շոշափվել են երկկողմ համագործակցության առանձին թեմաներ՝ շեշտը դնելով առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդման եւ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում, ներառյալ Լիբանան ռուսաստանյան պատվաստանյութերի մատակարարումը, պրոֆիլային գերատեսչությունների միջեւ շփումների ակտիվացման վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր: Համատեղ աշխատանքի պատրաստակամություն Է հայտնվել այժմ Լիբանանում ապրող սիրիացի փախստականների՝ անվտանգ հայրենիք վերադառնալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով