Շիրակի մարզպետարանի կին աշխատակիցները դուրս են եկել շենքից. ԱԱԾ-ն բանակցում է գերեվարված զինծառայողների ծնողների հետ |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզպետարանի մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողները կառույցի կին աշխատակիցներին թույլ են տվել դուրս գալ շենքից: Այս պահին ներսում ծնողներն ու հարազատներն են, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, կառույցի տղամարդ աշխատակիցները, ոստիկաններն ու ԱԱԾ Շիրակի մարզայի վարչության պետը: Վերջինս բանակցում է ծնողների ու հարազատների հետ:

Նշենք, որ ժամը 14:00-ից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները արգելափակել են Շիրակի մարզպետարանի մուտքը: 

Ավելի վաղ Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողներին ոստիկանները փորձել էին ուժով դուրս բերել շենքից: Նրանց, սակայն, դա չէր հաջողվել: Ոստիկանության գործողությունների հետևանքով ընդհարում էր եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով