Թուրքիա այցից առաջ Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Անկարային |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 14-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Նիկոս Դենդիասի հանդիպումը, հայտնում է ahvalnews-ը:

Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ, այդ թվում` Արևելյան Միջերկրականի և Էգեյան հարցի վերաբերյալ վերջին զարգացումները: Արտգործնախարարների օրակարգում կլինեն նաև ներգաղթյալների թեման և ահաբեկչության դեմ պայքարը:

Թուրքիան Հունաստանին մեղադրում է իր երկրում ահաբեկչական համարվող կառույցներին ապաստան տալու և աջակցություն ցուցաբերելու համար:

Հույն դիվանագետը Թուրքիա այցից առաջ քննադատել է Անկարայի այդ քաղաքականությունը: «Մենք կտրականապես մերժում ենք Հունաստանի իմիջը արատավորելու բոլոր ջանքերը` անընդունելի կեղծ լուրերի հրապարակման միջոցով», – ասել է Հունաստանի արտգործնախարարությունը գրավոր հայտարարության մեջ:

Հունաստանը պատասխանել է Թուրքիայի նախագահության հրապարակած տեսանյութին, որում թուրքական կողմը պնդում է, որ Աթենքն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում` Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, փախստականների ճամբարում ապաստան է տրամադրում դրանց անդամներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով